Տիգրան Մանսուրյանը պետական բարձր պարգև է ստացել
Մշակույթ
12:19 07/11/2019
Հայաստան

Տիգրան Մանսուրյանը պետական բարձր պարգև է ստացել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով:

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 15-րդ հոդվածը.

Երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար կոմպոզիտոր Տիգրան Եղիայի ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

Պետական բարձր պարգևը մեծանուն կոմպոզիտորին է հանձնվել նախօրեին։

 

Placeholder
Տիգրան Մանսուրյանը պետական բարձր պարգև է ստացել