ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց
Տնտեսություն
11:35 06/12/2019
Հայաստան

ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը  77 կողմ և 37 դեմ ձայներով ընդունեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի նախագծին կողմ քվեարկության մասին հայտնել են գործուղման մեջ գտնվող պատգամավորներ:

Հիշեցնենք, որ 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է:

Placeholder
ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց