Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց
Իրավունք
15:50 11/02/2020
Հայաստան

Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկացրել է Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարան էր դիմել Փանոսյանի փաստաբանը՝ բողոքելով  Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ։

Այս տարվա հունվարի 9-ին դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը, և Փանոսյանին կալանավորելու որոշում կայացրել։

Placeholder
Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց