Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարություն Հարությունյան. Հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և որոշմամբ
«5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը համոզված է՝ դատարանը չի փոխելու հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանն էլ ստորագրել է Դատախազություն ներկայացրած միջնորդության տակ, որով մի քանի գործիչներ առաջարկում են անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Թավադյանին։
«Այո, մենք հավաքել էինք ստորագրություններ մեր հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:
Ակնհայտ է, որ «դատարանը» մերժելու է և որոշելու է Արմեն Թավադյանի մասով կալանքի երկարաձգում, որովհետև ներկայացված անձնական երաշխավորության ցանկում առկա չէ , ոչ վարչապետի և ոչ էլ երբեմնի նրա մտերիմ, ներկայումս ԱԺ փոխնախագահի ազգանունները:
Ես ասել եմ և կրկնում եմ, ևս մեկ անգամ, հիմա Հայաստանում դատական ակտերը կատարվում են մեկ մարդու թելադրանքով և նրա որոշմամբ: Այլ տարբերակ չկա, բայց դա չի նշանակում, որ պետք է չպայքարենք ապօրինությունների դեմ:
Պայքարն է ծնում իրավունք, երբ չկա պայքար, չկա իրավունքի գերակայություն: Կանցնի, սա էլ կանցնի: Չենք կոտրվում: Չենք կոտրվելու:
Շնորհակալություն, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են և շարունակում են մեզ աջակցել: Ազատությունը որևէ բռնապետական երկրում հենց այնպես չի տրվում, այն վաստակում են»,-գրել է Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում։