Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 24-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 235-ի։
Դեպքերն ավելացել են 41-ով։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել:
«Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,-տեղեկացրել է նա։
Վարչապետ Փաշինյանն էլ երեկ կեդգիշերին հայտնել էր՝ լավ լուրերի են սպասում, ավելի քան 70 անձանց մեկուսացման 14 օրը լրանում է, նրանց նորից կթեստավորեն։
Նրա խոսքով, նախադրյալներ կան մտածելու, որ մեծ մասը բացասական կլինի, այսինքն կվերադառնան իրենց տները։