«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել
Առողջություն
11:17 10/04/2020
Հայաստան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։

72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Նա հայտնում է, որ ապրիլի 9-ի դրւթյամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։

Placeholder
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել