ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած քաղաքացին ունեցել է երկկողմանի թոքաբորբ
Առողջություն
11:18 13/04/2020
Հայաստան

ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած քաղաքացին ունեցել է երկկողմանի թոքաբորբ

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Նա հայտնում է նաև, որ ապրիլի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, 14  մարդ առողջացել է։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1039-ի:

 

Placeholder
ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած քաղաքացին ունեցել է երկկողմանի թոքաբորբ