Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել
Առողջություն
11:09 17/04/2020
Հայաստան

Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է.

«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։

Առողջ եղե՛ք»։

Placeholder
Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել