29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:07 29/05/2020
Հայաստան

29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել

Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն՝ առողջացած, 120-ը` մահվան ելքով: Եվս 45 կորոնավիրուսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։

Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 460 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 8 հիվանդ, որից մեկը այլ հիվանդություններից։

Մեկ օրվա ընթացքում առողջացել է ընդամենը 10 մարդ։

ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է:





 

Placeholder
29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել