Հայաստանում 971 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Առողջություն
15:40 17/06/2020
Հայաստան

Հայաստանում 971 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների 971 բուժաշխատողի մոտ (բժիշկ, բուժքույր, մայրապետ) ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19):

Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով արձանագրվել է մահվան 1 դեպք։ irakanum.am-ի հաղորդմամբ, ասել են առողջապահության նախարարությունից։ 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում:

Placeholder
Հայաստանում 971 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել