Հունիսին մրգի և բանջարեղենի գներն աճել են
Տնտեսություն
16:10 10/07/2020
Հայաստան

Հունիսին մրգի և բանջարեղենի գներն աճել են

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունիսը 2019թ. հունիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.4% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02% հավելաճ):

Ըստ աղբյուրի, 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.6% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 22.0% գնանկում:

Ինչ վերաբերում է կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբին, 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում:

Ձվի գինն էլ 2020թ. հունիսին 2019թ.հունիսի համեմատ նվազել է 19.2%-ով, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 5.1%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում:

Վիճակագրության համաձայն, 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.9% գնանկում:

Այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում էլ  2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ`4.1% գնաճ:

Վիճկոմիտեի տվյալներով, հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0% և 8.8%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3% և 0.4% գնաճ:

Placeholder
Հունիսին մրգի և բանջարեղենի գներն աճել են