01.08.2020. Կորոնավիրուսի 291 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
10:55 01/08/2020
Հայաստան

01.08.2020. Կորոնավիրուսի 291 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում  կորոնավիրուս ախտորոշվել է 291 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ վարակվածնի թիվը հասել է 38 հազար 841-ի։ Մեկ օրվա ընթացքում իրականացվել է 1920 թեստավորում։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 մարդ։  Այս ընթացքում Հայաստանում հիվանդությունից մահացել է 749 մարդ, կորոնավիրուսով ևս 228 հիվանդ, ըստ ԱՆ-ի, մահացել է այլ հիվանդությունից։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:

Placeholder
01.08.2020. Կորոնավիրուսի 291 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ է մահացել