«Զվարթնոց»-ի ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով
Տնտեսություն
12:34 07/08/2020
Հայաստան

«Զվարթնոց»-ի ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով

Կորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների:

Համաճարակն իր ազդեցությունը թողել  նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա. տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող մեր ուղևորահոսքը կրճատվեց 98 տոկոսով։  Այս տվյալները ներառված են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Placeholder
«Զվարթնոց»-ի ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով