Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
Տարածաշրջան
11:08 08/08/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ, փոխանցում  են Արցախի տեղեկատվական շտաբից:

Միևնույն ժամանակ, նշվում է՝ COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Առ այսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6, 838 փորձանմուշի հետազոտություն:

 

Placeholder
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել