10.08.2020. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 5 մարդ
Օրվա թեմա
11:02 10/08/2020
Հայաստան

10.08.2020. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 5 մարդ

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է  կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք, 96 առողջացած։ Նման փոքր թիվը հավանաբար պայմանավորված է նախորդ օրերի ոչ աշխատանքային լինելով։

Մեկ օրում մահացել է 5 մարդ։  ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 1024 հիվանդ, որից 228-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։

Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում:

Placeholder
10.08.2020. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 5 մարդ