19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել
Օրվա թեմա
10:59 19/08/2020
Հայաստան

19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել

Մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք, առողջացել է  244 մարդ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ, որից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Այսպիսով, օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, մահացել է 1082 մարդ, որից  249-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում:

 

 

Placeholder
19.08.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 210 նոր դեպք է գրանցվել