24.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 33 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:06 24/08/2020
Հայաստան

24.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 33 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մեկ օրում գրանցվել է  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 33 նոր դեպք, առողջացել է 58 մարդ։ Մեկ օրում մահացել է երեք մարդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, մահացել է 1110 մարդ, որից 256-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: 

Placeholder
24.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 33 նոր դեպք է գրանցվել