Աշխարհի բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստվի իմունիտետ զարգացնելու համար. ԱՀԿ
Աշխարհում
14:04 28/08/2020
Աշխարհ

Աշխարհի բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստվի իմունիտետ զարգացնելու համար. ԱՀԿ

Համաշխարհային պատվաստումների ծածկույթը պետք է լինի 65-70 տոկոս` կորոնավիրուսի իմունիտետ զարգացնելու համար։ news.ru-ի հաղորդմամբ, ասել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Իմունիտետին հասնելու լավագույն միջոցը պատվաստումն է: Եվ դրա ծածկույթը պետք է լինի առնվազն 65-70 տոկոս»,- ասել է նա։

Իր հերթին, ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովան կարծիք է հայտնել, որ բնական ճանապարհով կոլեկտիվ իմունիտետ զարգացնելու փորձերը վտանգավոր կլինեն և կհանգեցնեն մեծ թվով զոհերի:

Նա կարծում է, պատվաստումը բնակչությանը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն է։

Placeholder
Աշխարհի բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստվի իմունիտետ զարգացնելու համար. ԱՀԿ