28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել
Օրվա թեմա
11:08 28/08/2020
Հայաստան

28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 181 նոր դեպք, առողջացել է 276 մարդ։ Մեկ օրում մահացել է 6 մարդ, որկց մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, մահացել է 1135 մարդ, որից 266-ը ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում:

Placeholder
28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել