Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
09.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 199 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 199 նոր դեպք: Առողջացել է 431 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսով 5 մարդ է մահացել, որից 3-ն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այսպիսով, սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, մահացել է 1184 մարդ, որից 279-ը ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: