Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
Քաղաքական
18:17 25/09/2020
Հայաստան

Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել

ՍԴ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկության արդյունքում, առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Placeholder
Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել