Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ
Քաղաքական
11:12 27/09/2020
ԼՂՀ

Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ

Որևէ մեկը ո՛չ զոհից, ո՛չ վիրավորից, ո՛չ մի կորուստից թող չհուսահատվի, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում ասում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմ են հայտարարում, պատերազմ էլ կստանան։ Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարենք»,- շեշտել է նա։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը գրել էր.

«Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու»։
 

Placeholder
Ադրբեջանը պատերազմ է հայտարարում, պատերազմ էլ կստանա. Արցախի նախագահ