01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
Օրվա թեմա
11:16 01/10/2020
Հայաստան

01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 4134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Առողջացել է 218 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ, որից մեկն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: Մահացել է ևս 298 մարդ, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում:

Placeholder
01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ