02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Առողջություն
11:13 02/10/2020
Հայաստան

02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Առողջացել է 187 մարդ: Մեկ օրում գրանցվել է մահվան 6 դեպք, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Եվս 301 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը, ըստ ԱՆ-ի,  վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում:
 

Placeholder
02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ