Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը, Ստեփանակերտը թիրախավորել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից. ՊԲ
Քաղաքական
11:16 04/10/2020
ԼՂՀ

Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը, Ստեփանակերտը թիրախավորել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից. ՊԲ

Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ՊԲ-ն նաև տեսանյութ է ներկայացրել հրետակոծված Ստեփանակերտից։ 

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Placeholder
Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը, Ստեփանակերտը թիրախավորել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից. ՊԲ