06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Առողջություն
11:20 06/10/2020
Հայաստան

06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Առողջացել է 222 հիվանդ: Մեկ օրում մահացել է 6 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ն` առողջացած, 990-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:

Placeholder
06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ