Ասադ. ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողը Էրդողանն է
Քաղաքական
11:05 06/10/2020
Աշխարհ

Ասադ. ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողը Էրդողանն է

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր օղակի գլխավոր նախաձեռնողը։  Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

«Նա աջակցում է Լիբիայի ահաբեկիչներին։ Հենց նա է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը:

Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Պատերազմը սկսկելուց տասն օր անց այսօր՝ հոկտեմբերի 6-ին առաջին անգամ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ  գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։

Placeholder
Ասադ. ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողը Էրդողանն է