07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
Առողջություն
11:17 07/10/2020
Հայաստան

07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ

Հայաստանում երեկ կատարվել է 2878 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք: Առողջացել է 178 մարդ: Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53755 դեպք, որոնցից 45110-ն` առողջացած, 995-ը` մահվան ելքով: Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում:


 

Placeholder
07.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, գրանցվել է 5 մահ