Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները. Արցախի ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։