Արցախի ՄԻՊ․ Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ արցախցի խաղաղ բնակիչները սպանվում և տուժում են Ադրբեջանի ագրեսիայից
Տարածաշրջան
12:08 15/10/2020
Տարածաշրջան

Արցախի ՄԻՊ․ Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ արցախցի խաղաղ բնակիչները սպանվում և տուժում են Ադրբեջանի ագրեսիայից

«Ինչպե՞ս հասկանալ, որ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներն ընտրողական գրառումներ են կատարում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ արցախցի խաղաղ բնակիչները սպանվում և տուժում են Ադրբեջանի ագրեսիայից: Ոչ մի այց, ոչ մի բառ, ոչ մի օգնություն»,- թվիթերում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ու հրապարակել Ադրբեջանում ՄԱԿ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների գրառումները Գյանջայի վերաբերյալ։

«Ցավում եմ բոլոր ողբերգությունների համար, ես ՄԱԿ-ի կողմից պահանջում եմ Մարդու իրավունքների իրական համընդհանուրություն: Ադրբեջանը սկսեց այս պատերազմը և պատերազմական հանցագործությունները՝ նաև միջազգային ու նաև ՄԱԿ-ի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների անտեսման պատճառով։

Մեկուսացված անձինք ավելի խոցելի են և ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, բայց իրականությունը հակառակն է:

ՄԱԿ-ը պետք է արդար լինի, պետք է ուսումնասիրի Ղարաբաղում մարդու իրավունքները, ասի ճշմարտությունն ու աջակցի մարդկանց»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Placeholder
Արցախի ՄԻՊ․ Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ արցախցի խաղաղ բնակիչները սպանվում և տուժում են Ադրբեջանի ագրեսիայից