Լիբիայի ազգային բանակի գեներալ. Թուրքիան Լիբիայից ահաբեկիչներ, վարձկաններ է  տեղափոխում Ադրբեջան
Քաղաքական
11:08 16/10/2020
Տարածաշրջան

Լիբիայի ազգային բանակի գեներալ. Թուրքիան Լիբիայից ահաբեկիչներ, վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան

Լիբիայի ազգային բանակի խոսնակ, գեներալ-մայոր Ահմեդ Ալ-Մեսմարին օրեր առաջ հաստատել է, որ Թուրքիան իր երկրից ահաբեկիչներ ու վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան: Այս մասին գրում է hawarnews-ը։

Հեռուստատեսային ելույթում Ալ-Մեսմարին ասել է, որ «Թուրքիան այժմ Լիբիայից, Սիրիայից և այլ ազգությունների ահաբեկիչներին տեղափոխում է Լիբիայից Ադրբեջան՝ վերջիններիս Հայաստանի դեմ մարտերում  աջակցելու համար»:

Խոսնակը նախազգուշացրել էր երկրի արևմուտքում «անվտանգության շատ լուրջ սպառնալիքի» մասին, քանի որ «խմբավորումները վերահսկում են օդանավակայանները և շահագործում դրանք՝ ահաբեկչական տարրեր երկրի ներսում և երկրից դուրս տեղափոխելու համար»:

Placeholder
Լիբիայի ազգային բանակի գեներալ. Թուրքիան Լիբիայից ահաբեկիչներ, վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան