Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Քաղաքական
15:31 17/10/2020
Հայաստան

Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության  ու  անձնական  արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ»,- ասվում է տեղեկատվության մեջ:

Placeholder
Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում