Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
17.10.2020. Կորոնավիրուսի 1540 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնովիրուսի ախտորոշման համար կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Նման տվյալներ է հրապարակել ԱՆ-ն՝ ավելացնելով, որ ունենք 384 առողջացած:
Նախորդ մեկ օրվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 11 մարդ։ ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիվանդության հետևանքով մահացածների թիվը հասել է 1067-ի, ևս 314 կորոնվիորւսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։
Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում: