Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
Քաղաքական
09:26 03/11/2020
ԼՂՀ

Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ, սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։

Տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Placeholder
Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունու և Շուշիի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ