Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում նախատեսված չէ.ՀՀ ԱԳ նախարար
Քաղաքական
13:15 05/11/2020
Տարածաշրջան

Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում նախատեսված չէ.ՀՀ ԱԳ նախարար

Աժ-ում տված ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նկատեց, որ Արցախում հրադադար հաստատելու երեք պայմանավորվածությունների չպահպանման Ադբեջանի քայլերը ուղղորդվել են Թուրքիայի կողմից: Նախարարը հավելեց, որ համանախագահների հետ շարունակում են աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ, որի հիմքում դրված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ ամրագրված  4 կետերը, որոնք վերահաստատվել են նաև մյուս հանդիպումների ժամանակ: 

Զոհրաբ Մնացականյանի խոսքով, կարևոր  հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որի ուղղությամբ նույնպես աշխատանքները կատարվում են

«Մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ ենք գտնում և ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում էֆեկտիվության ու արագության առումով»,-պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու մասին լրագրողի հարցին՝ հայտարարեց  ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այս պահին Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում նախատեսված չէ:

Պատասխանելով հարցին, թե ՌԴ-ի  հետ խորհրդակցություններին Հայաստանի կողմից ովքեր են մասնակցում՝ Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ խոհրդակցությունների շարունակման մասին տեղեկությունից բացի ոչինչ չի կարող ասել: 

«Որոշումներն ընդունվում են ըստ իրավիճակի»,- արձագանքեց Զոհրաբ Մնացականյանը Դավիթ Բեկ գյուղի հրետակոծության փաստի շրջանակներում ՌԴ-ի միջամտության հնարավորության մասին հարցին:
 

Placeholder
Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպում նախատեսված չէ.ՀՀ ԱԳ նախարար