Լևոն Արոնյանը  մասնակցում է  Speed Chess Championship առցանց մրցաշարին
Սպորտ
18:07 11/11/2020
Աշխարհ

Լևոն Արոնյանը մասնակցում է Speed Chess Championship առցանց մրցաշարին

Chess.com հարթակում   մեկնարկել է  արագ շախմատի  Speed Chess Championship առցանց մրցաշարը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Այն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։  Մասնակցում են  16  շախմատիստներ, նրանց  շարքում են  մեր  երկրի երկու ներկայացուցիչներ։  Լևոն Արոնյանը հանդես գալու իրավունքը նվաճել է  անհատական հրավերով, իսկ Հայկ Մարտիրոսյանը ՝ մի շարք նախընտրական մրցաշարերում ունեցած հաջող ելույթների շնորհիվ։

Լևոն Արոնյանը այսօր երեկոյան, ժամը 21։00-ին, կսկսի  Յան Նեպոմնյաշչիի հետ պայքարը, իսկ Հայկ Մարտիրոսյանը  վաղը կմրցի Հիկարու Նակամուրայի հետ։

Placeholder
Լևոն Արոնյանը մասնակցում է Speed Chess Championship առցանց մրցաշարին