Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
19:39 28/11/2020
Հայաստան

Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչ խնդիր էլ որպես առաջնահերթություն առանձնացնում ես, ձևակերպում լուծման ճանապարհները, մեկ է՝ ի վերջո գալիս հանգում ես այն կետին, որ երկրում այլևս որևէ լուրջ հարց կարգավորում չի ստանալու, եթե երկիրը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։

Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն, վստահության դիֆիցիտի մասին դեռ չեմ խոսում։

Առավել քան երբևէ, իրերը պետք է կոչել իր անուններով»։
 

Placeholder