01.12.2020. Կորոնավիրուսով 46 հիվանդ է մահացել
Առողջություն
11:09 01/12/2020
Հայաստան

01.12.2020. Կորոնավիրուսով 46 հիվանդ է մահացել

Հայաստանում երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Առողջացել է 1923 մարդ: Մեկ օրում մահացել է 46 մարդ: Նրանցից 17-ը, ըստ առողջապահության նախարարության,  ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ տվյալներով, դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Մահվան ևս 559 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում:

Placeholder
01.12.2020. Կորոնավիրուսով 46 հիվանդ է մահացել