ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել
Քաղաքական
19:23 08/12/2020
Հայաստան

ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ ՍԴ-ում բուռն քննարկում է եղել, վարույթ չընդունելու առաջարկությունը արել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը, իսկ նախագծին դեմ են եղել ՍԴ անդամներ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը, Աշոտ Խաչատրյանը։ Վահե Գրիգորյանը, կորոնավիրուսի պատճառով, չի մասնակցել նիստին։

Placeholder
ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել