Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը
Քաղաքական
14:50 13/01/2021
Տարածաշրջան

Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը։

«Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերևարված քաղաքացիների և ռազմագերիների հարցը:

Պատերազմական ժամանակաշրջանի շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք՝  64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք, հետպատերազմյան ժամանակահատվածում բանտարկվել են Ադրբեջանում՝ առանց Կարմիր խաչին և ռուս միջնորդներին հաստատման»,-գրել է Բեգլարյանը թվիթերում։

 

Placeholder
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը շարունակում է խստորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը