01.02.2021. Կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է
Առողջություն
11:20 01/02/2021
Հայաստան

01.02.2021. Կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1473 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք: Առողջացել է 281 մարդ: Մեկ օրում մահացել է 4 մարդ:

ԱՆ ներկայացրած տյալներով, փետրվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167088 դեպք, որոնցից 157800-ն` առողջացած, 3084-ը` մահվան ելքով: Մահվան ևս  769 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 649993 թեստավորում:

 

Placeholder
01.02.2021. Կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, ևս 4 մարդ մահացել է