Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Առողջացել է 101 մարդ: Մեկ օրում մահացել է 2 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Մահվան ևս 794 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3950 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում: