Գարո Փայլանն ահազանգում է. Արևմտահայերենը ոչնչացման եզրին է
Տարածաշրջան
13:29 22/02/2021
Տարածաշրջան

Գարո Փայլանն ահազանգում է. Արևմտահայերենը ոչնչացման եզրին է

«Մայրենի լեզուս՝ արեւմտահայերէնը եւ բազմաթիւ այլ լեզուներ ոչնչացման եզրին են։

Մայրենի լեզուի միջազգային օրուան առթիւ կը մաղթեմ, որ լեզուները եղբայրաբար ապրին մեր երկրին մէջ»,-  այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը։

Հիշեցնենք, որ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է փետրվարի 22-ին։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին՝ որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Placeholder
Գարո Փայլանն ահազանգում է. Արևմտահայերենը ոչնչացման եզրին է