05.03.2021. Կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել, ևս 9 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:04 05/03/2021
Հայաստան

05.03.2021. Կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել, ևս 9 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Առողջացել է 378 մարդ: Մեկ օրում մահացել է 9 մարդ:  Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով:  Մահվան ևս  822 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4037 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում:


 

Placeholder
05.03.2021. Կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել, ևս 9 մարդ մահացել է