20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:11 20/03/2021
Հայաստան

20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Առողջացել է 459 մարդ։ Մեկ օրում մահացել է 16 մարդ։ Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով: Մահվան ևս 855 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4187 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում։

Placeholder
20.03.2021. Կորոնավիրուսի 1071 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է