29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 29/03/2021
Հայաստան

29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3978 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք: Առողջացել է 590 մարդ:  Մեկ օրում մահացել է 13 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 882 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4358 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում:

Placeholder
29.03.2021. Կորոնավիրուսի 424 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է