31.03.2021. Կորոնավիրուսի 1148 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
Առողջություն
11:09 31/03/2021
Հայաստան

31.03.2021. Կորոնավիրուսի 1148 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Առողջացել է 459 մարդ: Մեկ օրում մահացել է 20 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով: Մահվան ևս 892 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4407 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853829 թեստավորում:


 

 

Placeholder
31.03.2021. Կորոնավիրուսի 1148 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է