Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
05.04.2021. Կորոնավիրուսի 479 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք: Առողջացել է 880 մարդ։ Մեկ օրում մահացել է 24 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով: Մահվան ևս 923 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4537 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15687 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876820 թեստավորում: