Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1033 նոր դեպք: Առողջացել է 583 մարդ: Մեկ օրում մահացել է 30 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահվան ելքով: Մահվան ևս 987 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4931 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 946642 թեստավորում: