Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց
Երևանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ապրիլի 22-ին բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը լրագրողներին ասաց, որ քննիչը Հովսեփյանի նկատմամբ կիրառել է ստորագրությամբ երկրից չբացակայելու խափանման միջոց։ Մ. Հովսեփյանին դատարան չէին բերել, նա Քննչական կոմիտեում էր։
Փաստաբանն ասաց, որ Մ. Հովսեփյանին մեղադրանք չէին առաջադրել, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիանություն) 1-ին մասով։
Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել Մենուա Հովսեփյանին խոշտանգելու դրվագով։
«Առավոտյան ճշտել եմ, որ հաղորդմանը տրված է ընթացք, ոչ մի այլ նորություն չունեմ»,- ասաց պաշտպանը։